Հոդված 1. 1995 թվականի հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը՝ 2005 թվականի փոփոխություններով, շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:
Դիտել կցված ֆայլը
Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի (այսուհետ` «Խարտիա», ԵՊՇ թիվ 122) սույն Լրացուցիչ արձանագրությունը ստորագրած` Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները, համարելով, որ Եվրոպայի խորհրդի նպատակն իր անդամ պետությունների միջև առավել մեծ միասնության հասնելն է՝ նրանց ընդհանուր ժառանգությունը հանդիսացող կատարելատիպերն ու սկզբունքները պահպանելու և իրականացնելու նպատակով, համարելով, որ հանրային գործերին մասնակցելու իրավունքը ժողովրդավարական այն սկզբունքներից է, որն ընդունում են Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետությունները, համարելով, որ անդամ պետություններում զարգացման միջոցով ցույց է տրվում այս սկզբունքի բացառիկ կարևորությունը տեղական ինքնակառավարման համար, համարելով, որ նպատակահարմար կլինի լրացնել Խարտիան այնպիսի դրույթներով, որոնցով կերաշխավորվի մասնակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների գործերին, հաշվի առնելով «Պաշտոնական փաստաթղթերի հասանելիության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան՝ ընդունված Նախարարների կոմիտեի կողմից 2008 թվականի նոյեմբերի 27-ին, հաշվի առնելով նաև Եվրոպայի խորհրդի պետությունների և կառավարությունների ղեկավարների՝ 3-րդ գագաթնաժողովում (Վարշավա, 16-17-ը մայիսի, 2005 թ.) ընդունած հռչակագիրը և գործողությունների ծրագիրը, համաձայնեցին հետևյալի մասին.
Եվրոպայի խորհրդի անդամ երկրները, ստորագրելով սույն Խարտիան, համարելով, որ Եվրոպայի խորհրդի նպատակն է հասնել առավել սերտ միասնության իր անդամների միջև հանուն ընդհանուր ժառանգություն հանդիսացող իդեալների ու սկզբունքների պաշտպանության և իրագործման, համարելով, որ վարչական ոլորտում համաձայնագրերի կնքումն այդ նպատակին հասնելու միջոցներից մեկն է, համարելով, որ տեղական ինքնակառավարման մարմինները ցանկացած ժողովրդավարական ռեժիմի հիմնական հիմքերից մեկն են, համարելով, որ պետական գործերի կառավարմանը մասնակցելու քաղաքացիների իրավունքը Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետությունների ժողովրդավարական սկզբունքներից է, համարելով, որ այդ իրավունքը կարող է առավել ուղղակիորեն իրականացվել հատկապես տեղական մակարդակով, համոզված լինելով, որ իրական պատասխանատվությամբ օժտված տեղական ինքնակառավարման մարմինների գոյությունը կարող է ապահովել արդյունավետ և, միաժամանակ, քաղաքացուն մերձեցած կառավարում, գիտակցելով, որ եվրոպական տարբեր երկրներում տեղական ինքնակառավարման պաշտպանությունն ու ամրապնդումն զգալիորեն աջակցում են ժողովրդավարական սկզբունքների և ապակենտրոնացված իշխանության վրա հիմնված Եվրոպայի կառուցման գործին, հաստատելով, որ դա ենթադրում է տեղական ինքնակառավարման մարմինների առկայություն, որոնք օժտված են ժողովրդավարական ճանապարհով ստեղծված որոշումներ կայացնելու լիազորություններ ունեցող մարմիններով, և որոնք լայն ինքնավարություն ունեն իրենց պարտավորությունների, դրանց իրականացման կարգի և մեթոդների, դրանց իրականացման համար անհրաժեշտ միջոցների առումով,
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման հասկացությունը, սկզբունքները, մարմինները, համայնքի պարտադիր խնդիրները, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, դրանց իրավական, տնտեսական, ֆինանսական հիմքերն ու երաշխիքները, Գյումրի և Վանաձոր համայնքներում տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները, ինչպես նաև կարգավորում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները:
Դիտել կցված ֆայլը
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը սահմանում է Երևան քաղաքում (այսուհետ` Երևան) տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման առանձնահատկությունները:
Հոդված 2. Երևանի իրավական կարգավիճակը
1. Երևանը համայնք է` Երևանի բնակչության հանրություն:
2. Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է:
3. Երևանը հանրային իրավունքի իրավաբանական անձ է, ունի սեփականության իրավունք և գույքային այլ իրավունքներ:
4. Երևանն ունի բյուջե, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կնիք:
(2-րդ հոդվածը լրաց. 04.10.17 ՀՕ-137-Ն)
Դիտել կցված ֆայլը