ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԱՌՑԱՆՑ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ, ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
Տեղեկատվական խորհրդատվական հարթակը ստեղծվել է «Իրավունքների պաշտպանության նախաձեռնություն» հիմնադրամի` Եվրոպական միության համաֆինանսավորմամբ և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի աջակցությամբ իրականացվող «Երիտասարդները հանուն տեղեկատվության ազատության» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում։ Առցանց տեղեկատվական, խորհրդատվական հարթակի նպատակն է բարձրացնել մարզերի համայնքային բնակչության մասնակցությունը համայնքապետարանի կողմից վերջիններիս սոցիալ-տնտեսական իրավունքներին առնչվող հարցերի լուծման նպատակով որոշումների կայացմանը, որպեսզի վերջիններս արդյունավետորեն կարողանան իրացնել ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ Տեղական ինքնակառավարման մասին օրենքով և այլ նորմատիվ ակտերով նախատեսված իրենց իրավունքները,