Աշխատակազմ

Մեր մասնագետները

Իրավագիտության մագիստրոս

Հանդիսանալով ՀՀ փաստաբանների կոլեգիայի անդամ՝ դատական պաշտպանություն է իրականացրել ինչպես քաղաքացիական, այնպես էլ քրեական գործերով։ Ունի Հայաստանում իրավունքի գերակայությանն ուղղված բարեփոխման ծրագրերի իրականացման ավելին քան 15 տարվա փորձ։ Տարիներ շարունակ հանդիսացել է Ամերիկյան իրավաբանների ընկերակցության (ABA ROLI) իրավունքի գերակայություն նախաձեռնության հայաստանյան ներկայացուցչության փոխտնօրեն, այնուհետև տնօրեն՝ իր նշանակալի ներդրումն ունենալով Հայաստանում առաջին միասնական փաստաբանական պալատի ստեղծման, տարածաշրջանի առաջին հանրային պաշտպանի գրասենյակի հիմնման, փաստաբանական քննությունների անցկացման, քրեական օրենսդրության բարեփոխման, փաստաբանական հմտությունների վերաբերյալ դասընթացների անցկացման, իրավաբանական կլինիկաների ստեղծման գործում։

Բանասիրության մագիստրոս անգերեն-հայերեն թարգմանչական հմտությունների մասնագիտացմամբ

Բանասիրության կրկնակի մագիստրոսի կոչում է ստացել անգլերեն լեզվի ռազմավարական նշանակության հաղորդակցական ասպեկտների թիրախավորմամբ։ 2013թ-ից ի վեր ներգրավված է Հայաստանում իրավունքի գերակայության հաստատմանն ու բարելավմանն ուղղված ծրագրերում․ փաստաբանական, ինչպես նաև այլ իրավապաշտպան կառույցների հզորացում, անմիջական իրավաբանական աջակցություն խոցելի խմբերին, այդ թվում ՝ փախստականներ, ապաստան հայցողներ, ներքին տեղահանված անձինք, հանրային իրազեկում և այլ նախաձեռնություններ։