Frequently asked questions

Տեղական ինքնակառավարումը հանրային իշխանության ճյուղերից մեկն է, այդ իշխանության տարածքային դրսևորումը: Տեղական ինքնակառավարման համակարգի կազմավորման դրույթները արտացոլված են ՀՀ Սահմանադրության 7-րդ գլխում: Սահմանադրության 104-րդ հոդվածում տեղական ինքնակառավարման սուբյեկն անվանվել է համայնք, այսինքն` բնակչություն: Ելնելով նրանից, թե ինչ հարցել է այն լուծում, կարելի է եզրակացնել` խոսքը վերաբերվում է տվյալ բնակավայրում (համայնքում), տվյալ տարածքում ապրող բնակչությանը։ «Բնակչությունը» դիտվում է որպես տեղական հանրություն, որը ընդգրկում է բոլոր այն մարդկանց, որոնք մշտապես կամ ժամանակավորապես բնակվում են այդ տարածքում:

Սահմանադրությունը տեղական ինքնակառավարումը համարում է համայնքի` որպես վարչական միավորի, բնակչության իրավունքը: Այն կենսագործելու համար կարևոր է համանքի իրական ներգրավվածությունը և ներուժը`այդ հնարավորությունն իրականացնելու համար: Հետևաբար, Սահմանադրությունն ամրագրել է տեղական ինքնակառավարման այնպիսի հատկություն, ինչպիսին է կարողությունը` հնարավորությունն իրականության վերածելու: Տեղական ինքնակառավարումը համայնքն իրականացնում է սեփական պատասխանատվությամբ, որը կոչված է լուծելու տեղական նշանակության հարցերը, և դրա նպատակն ըստ Սահմանադրության` բնակիչների բարօրությունն է: Բնակիչներն ինքնուրույնաբար են լուծում տեղական նշանակության հարցերը, որոնց ներքո հասկացվում են տեղական համայքնի կենսագործունեության անմիջականորեն ապահովման բոլոր հարցերը: Սահմանադրությունը որոշակիացնում է տեղական ինքնակառավարմանը բնորոշ հարաբերությունների շրջանակը նախասահմանող մի շարք նորմեր, որոնք իրենց կոնկրետացումն են գտնում «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում:

Համայնքը մեկ կամ մի քանի բնակավայրերի բնակիչների հանրություն և վարչատարածքային միավոր է, որի սահմաններում համայքնի բնակիչներն ուղղակիորեն կամ օրենքով սահմանված ընտրովի մարմինների միջոցով իրականացնում են տեղական ինքնակառավարումը:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը նախատեսում է, որ համայնքն ինքնուրույն է տնօրինում իր սեփականությունը, ունի բյուջե, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ համայնքի զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք:

Ի տարբերություն համայնքների, բնակավայրերը նման կարգավիճակ և առանձնացված արտոնություններ չունեն:

Բնակավայրը բնակչություն ունեցող, կառուցապատված, տարածքային ամբողջականություն կազմող և այլ բնակավայրերից տարածքային, տնտեսական կամ պատմական առումով տարանջատված տարածքային միավոր է:

Համայքների գերակշռող մեծամասնությունը կազմված է մեկ բնակավայրից, սակայն կան նաև որոշ համայնքներ, որոնք միաժամանակ ընդգրկում են երկու կամ ավելի բնակավայրեր, օրինակ Արագածոտնի մարզկենտրոնը Աշտարակ քաղաքն է, որի վարչական սահմանները ընդգրկում են Աշտարակ քաղաքի և Մուղնի գյուղի տարածքները:

Քննարկվող հասկացությունների պարզաբանման համար անհրաժեշտ է պարզել նաև «բնակչություն» հասկացությունը: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն`համայնքի բնակիչ է այն անձը, որը հաշվառված է տվյալ համայնքի բնակչության ռեգիստրում:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը նախատեսում, որ տեղական ինքնակառավարման մարմիններին համայնքի բնակիչների մասնակցությունը սահմանվոմ է ՀՀ ընտրական օրենսգրքով:

Տեղական ինքնակառավարումը տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքն ու կարողությունն է, համայնքի բնակիչների շահերից ելնելով, Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, սեփական պատասխանատվությամբ լուծելու համայնքային նշանակության հանրային հարցերը

Տեղական ինքնակառավարման կարևորությունը սահմանում է 1985թ-ի Տեղական ինքնակառավարման խարտիան, որում նշված է, համաձայն որի, եթե պետությունում գոյություն չունի տեղական ինքնակառավարման համակարգ, վերջինս չի կարող համարվել ժողովրդավարական երկիր:

Տեղական ինքնակառավարումը հանդիսանում է քաղաքացիական հասարակության կայացման կարևորագույն ինստիտուտներից մկը: Այն հանրային կառավարման համակարգի անբաժանելի և էական մասն է կազմում: Հատկանշական է, որ տեղական ինքնակառավարում, որպես երևույթ, բնորոշ է ժողովրդավարության սկզբունքներով առաջնորդվող հասարակարգերին: Այն մի կողմից արտացոլում է ժողովրդավարության աստիճանը, մյուս կողմից նպաստում է դրա հետագա զարգացմանը:

Տեղական ինքնակառավարումը նախևառաջ կոչված է լուծելու տեղական նշանակության հարցերը համայնքի բնակչության կողմից: Տեղական ինքնակառավարման սուբյեկտը համայքնի բնակչությունն է, իսկ օբյեկտը` տեղական նշանակության հարցերը, որոնք սահմանվում են օրենքով:

Տեղական ինքնակառավարման մարմինների հիմնական նպատակը ժողովրդի իշխանությունն իրականացնելն ու համայնքային խնդիրները լուծելն է։ Տեղական ինքնակառավարման մարմիններն են համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը, որոնք ընտրվում են հինգ տարի ժամկետով:

Համայնքի բոլոր հնարավոր լիազորությունները, որոնք անհրաժեշտ են համայնքային նշանակության հարցերը լուծելու համար, լինում են սեփական՝ համայնքի պարտադիր և կամավոր խնդիրների լուծման նպատակով, ինչպես նաև պետության կողմից օրենքով պատվիրակված՝ պետական մարմինների լիազորությունների առավել արդյունավետ իրականացման նպատակով։ Սեփական լիազորությունները, իրենց հերթին Սահմանադրությունը տարանջատում է երկու խմբի՝ պարտադիր, որոնք անմիջականորեն նախատեսվում են օրենքով, և կամավոր /կամ հայեցողական: Կամավոր լիազորություններն օրենքով սպառիչ սահմանված չեն կամ կարող են ընդհանրապես չսահմանվել օրենքով:

Տեղական ինքնակառավարման մարմինների հիմնական նպատակը համայնքային խնդիրները լուծելն է:  Համայնքի խնդիրները լինում են պարտադիր և կամավոր: Համայնքի պարտադիր խնդիրները հանրային նշանակության այն խնդիրներն են, որոնց լուծմամբ ապահովվում է համայնքի բնականոն կյանքի ընթացքը: Համայնքի կամավոր խնդիրներն այն խնդիրներն են, որոնցով համայնքային կյանքի բնականոն ընթացքը ուղղակիորեն պայմանավորված չէ և կարող են իրականացվել, միայն պարտադիր խնդիրների լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներից բացի, հավելյալ ֆինանսական միջոցների առկայության դեպքում:

Սոցիալական նշանակություն ունեցող խնդիրների բնագավառում առանձնահատուկ կարևորություն ունեն երեքը` սոցիալական օգնության տրամադրում, բնակչության զբաղվածության խնդրի լուծում և սոցիալական պայմանների բարելավում:

Տեղական ինքնակառավարման մարմինները նախևառաջ  կոչված են կազմակերպելու սոցիալական օգնության ծառայությունների գործունեությունը, որոնց միջոցով իրականացվում է սոցիալապես անապահով բնակիչների և ընտանիքների հաշվառում, նրանց կարիքավորության աստիճանի որոշում և պետության կողմից սահմանված նպաստների տրամադրում: Նշված լիազորությունը տեղական ինքնակառավարման մարմինները իրականացնում են ընդհանուր պետական քաղաքականության շրջանակներում: Համայնքը կարող է մշակել և համայնքային միջոցների հաշվին նշված ծառայությունների միջոցով իրականացնել ինքնուրույն սոցիալական քաղաքականություն և սահմանել նոր արտոնություններ, տրամադրել նպաստներ և այլ տիպի սոցիալական աջակցություն: Բնակչության զբաղվածության ապահովման և նոր աշխատատեղերի ստեղծման խնդիրը լուծվում է հիմնականում մասնավոր կազմակերպությունների միջոցով` ելնելով ընդհանուր տնտեսական քաղաքակությունից և շուկայական իրադրությունից:

Համայնքի ղեկավարը սոցիալական պաշտպանության բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.

1) միջոցներ է ձեռնարկում հայտնաբերելու սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց և ընտանիքներին: Նշված լիազորություններն իրականացվում են թիրախային և հասցեական մոտեցմամբ՝ սոցիալական աջակցություն ցուցաբերելով ըստ անհատական վերականգնման ծրագրի:

2) միջոցներ է ձեռնարկում, որպեսզի սոցիալական աջակցության կարիք ունեցող անձինք և ընտանիքները կարողանան վեր հանել և օգտագործել դժվարություններ հաղթահարելու իրենց կարողությունները.

3) նպաստում է համայնքում բնակվող սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց և ընտանիքների սոցիալական կարիքների բավարարմանը՝ կազմակերպելով տնային այցելություններ և հնարավորության դեպքում մատուցելով «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված սոցիալական ծառայություններ, կամ ուղղորդելով սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններ կամ մասնագիտացված այլ կազմակերպություններ:

Համայնքի ավագանու գործունեությունը կազմակերպվում է նիստերի միջոցովՀամայնքի ավագանին ընդունում է կանոնակարգ, որով սահմանվում են ավագանու գործունեության կազմակերպումը, նիստերի նախապատրաստումը և անցկացումը: Ավագանու նիստերն անցկացվում են ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ:

Համայնքի ավագանու նիստի օրակարգում հարց ընդգրկելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ նաև համայնքում հաշվառված, տասնվեց տարին լրացած անձանց ոչ պակաս, քան մեկ տոկոսը` տասը հազարից ավելի բնակիչ ունեցող համայնքներում, երկու տոկոսը` հազարից մինչև տասը հազար բնակիչ ունեցող համայնքներում, և չորս տոկոսը` մինչև հազար բնակիչ ունեցող համայնքներում: Ավագանու նիստի օրակարգում հարց ընդգրկելու նախաձեռնությունը ստորագրում են համայնքի դրան կողմ բնակիչները և ներկայացնում են համայնքի ղեկավարին։ Համայնքի բնակիչների նախաձեռնությունը ներկայացվում և քննարկվում է ավագանու նիստում ոչ ուշ, քան համայնքի ղեկավարի կողմից դրա ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում։ Նույն նախաձեռնությունը ավագանու քննարկմանը կարող է կրկին ներկայացվել և օրենքով սահմանված կարգով ընդգրկվել օրակարգում՝ դրա հերթական (նաև առաջին) քննարկումից առնվազն վեց ամիս հետո: Համայնքի բնակիչների նախաձեռնությունը ավագանու նիստում ներկայացնում է նախաձեռնող բնակիչների ընտրած ներկայացուցիչը` որպես հեղինակ, իսկ դրա քննարկման կարգը սահմանվում է ավագանու կանոնակարգով:

 

12.04.2019թ-ի ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու N71-Ա որոշմամբ նախատեսվել է Գյումրու համայնքի տարեկան աշխատանքային պլան: Համայնքի հինգամյա զարգացման ծրագրի կատարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մշակվել է « Համայնքի տարեկան աշխատանքային պլան»:

Տարեկան աշխատանքային պլանավորումը հնարավորություն է տալիս հստակեցնել հնգամյա ծրագրով նախատեսված անելիքները, ծրագրերը, միջոցառումները, որոնք բխում են երկարաժամկետ ռազմավարական նպատակներից:

Սոցիալական աջակցություն հայցող (սոցիալական աջակցություն ստանալու համար դիմած) անձն իրավունք ունի`

1) ստանալու տեղեկատվություն իր սոցիալական իրավունքների, դրանց իրականացման պայմանների, կարգի և տվյալ սոցիալական խնդիրը լուծելու եղանակների մասին.

2) պահանջելու և ստանալու սոցիալական աջակցություն՝ օրենքով սահմանված բավարար հիմքերի առկայության դեպքում.

3) ստանալու իր կյանքի և առողջության համար անվտանգ սոցիալական ծառայություններ.

4) սոցիալական աջակցության տրամադրման մերժման դեպքում ստանալու գրավոր պատասխան, կամ այդ մասին իրազեկվելու Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ եղանակներով .

5) մասնակցելու սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ որոշման ընդունման գործընթացին.

6) հրաժարվելու սոցիալական աջակցություն ստանալուց:

Տեղական ինքնակառավարման մարմինը սոցիալական ծառայություններ է տրամադրում`

1) պետության պատվիրակած լիազորությունների շրջանակներում.

2) տեղական սոցիալական ծրագրերի շրջանակներում.

3) կամավոր խնդիրների լուծման նպատակով սահմանված սեփական լիազորությունների իրականացման շրջանակներում:

 Համայնքի ղեկավարը համագործակցում է աջակցող ցանցի հետ:

Համայնքի ղեկավարն օգնում է սոցիալական աջակցության պետական ծրագրերի իրականացմանը դրանց հասցեականության մեծացման հարցում` հայտնաբերելով համայնքի առավել աղքատ, ինչպես նաև սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկված ոչ աղքատ ընտանիքներին:

Համայնքի ղեկավարն իր աշխատակազմի ուժերով կամ աջակցող ցանցի հետ համատեղ կազմակերպում է տնային այցելություններ և հնարավորության դեպքում լուծում տալիս տվյալ ընտանիքի կամ անձի սոցիալական խնդիրներին:

Համայնքի ղեկավարը տարածքային մարմնի մասնագիտական աջակցությամբ կազմակերպում է համայնքի սոցիալական կարիքների գնահատման հիման վրա տեղական սոցիալական ծրագրերի մշակման, ընդունման և դրանց իրականացման գործընթացը:

5000-ից ավել բնակիչ ունեցող համայնքի աշխատակազմում ստեղծվում է համայնքի սոցիալական աշխատողի հաստիք:

Կրթության, մշակույթի և երիտասարդության հետ տարվող աշխատանքների բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.

1) կազմակերպում է նախադպրոցական և արտադպրոցական կրթության իրականացումը համայնքի տարածքում.

2) կազմակերպում և կառավարում է համայնքային ենթակայության դպրոցների, մանկապարտեզների, ակումբների, մշակույթի տների, երիտասարդական կենտրոնների, գրադարանների, կրթական, մշակութային և երիտասարդական այլ հիմնարկների ու կազմակերպությունների գործունեությունը, դրանց շահագործման և նորոգման աշխատանքները.

3) իրականացնում է դպրոցական տարիքի երեխաների հաշվառումը, ապահովում նրանց ընդգրկումն ուսումնական հաստատություն.

4) ստեղծում է պայմաններ երիտասարդական ծրագրերի և միջոցառումների կազմակերպման, անցկացման համար.

5) աջակցում է համայնքում երիտասարդական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի, միջոցառումների իրականացմանը:


Համայնքի ղեկավարը նշված բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունը.

1) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի հետ կապված միջոցառումներ:

Տեղեկատվություն ստանալու ազատությունը տեղեկություն փնտրելու և տեղեկատվություն տնօրինողից ստանալու իրավունքի իրականացումն է: Տեղեկություն փնտրելու և (կամ) դա ստանալու նպատակով տեղեկատվություն տնօրինողին անհրաժեշտ է ներակայացնել գրավոր կամ բանավոր դիմում:

Յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը և (կամ) այն ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին և ստանալու այդ տեղեկությունը։ Ընդ որում, անձն ունի ոչ միայն տվյալ տեղեկությանը ծանոթանալու իրավունք, այլեւ տվյալ փաստաթղթում առկա տեղեկությունը կամ փաստաթղթի պատճեն ստանալու իրավունք:

 

Տեղեկատվություն տնօրինողները տեղեկություններ ունեցող`

 -պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն են ,

-պետական հիմնարկները,

-ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունները

-և դրանց պաշտոնատար անձինք:

 

Յուրաքանչյուր մարմնում տեղեկություն տալու պարտավորությունը դրված է տեղեկատվության ազատության համար պատասխանատու անձի վրա, որն էլ և պարտավոր է ժամանակին ընթացք տալ տեղեկություն ստանալու հարցումներին:

 

Քաղաքացիներին տեղեկություն ստանալու գրավոր հարցման պատասխանը տրվում է այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, բացառությամբ լրացուցիչ աշխատանք պահանջող տեղեկատվության (30-օրյա ժամկետ):  Բանավոր հարցման պատասխանը տրվում է բանավոր՝ հարցումը լսելուց հետո անհապաղ կամ հնարավորինս սեղմ ժամկետում։

Տեղեկության տրամադրումը մերժվում էեթե.

-պարունակում է պետականծառայողական,

բանկայինառեւտրային գաղտնիք,

խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունըայդ թվումնամակագրությանհեռախոսային խոսակցություններիփոստայինհեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիությունը,

-պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ,

-բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկականնոտարականփաստաբանական գաղտնիք), խախտում է հեղինակային իրավունքը եւ (կամհարակից իրավունքները:

Գրավոր հարցմանը պատասխան չի տրվում նաևեթեհարցմանը ներկայացվող պահանջները կատարված չենպարզվում էոր դրա հեղինակի ինքնությանը վերաբերող տվյալները կեղծ ենտեղեկության տրամադրումը կարող է մերժվել նաև այդ տեղեկության տրամադրման համար սահմանված գումարը չվճարելու դեպքում:

Տեղեկատվության տրամադրման մերժումը պետք է պարտադիր պարունակիհարցումը մերժելու իրավական հիմքերըհղում օրենքի համապատասխան նորմին (հղում անելով օրենքով սահմանված այն կոնկրետ բացառությանըորին առնչվում է պահանջվող տեղեկատվությունընշելովթե օրենքի որ դրույթի հիման վրա է մերժվում տվյալ տեղեկության տրամադրումը), մերժումը բողոքարկելու ժամկետները եւ կարգըՄերժումն անպայման պետք է հիմնավորված լինիՄերժումը հիմնավորելը տեղեկատվություն տնօրինողի պարտականությունն էԳրավոր հարցման մերժումը պետք է լինի միայն գրավորԵթե պահանջվող տեղեկության մի մասը պարունակում է տվյալներորոնց տրամադրումը ենթակա է մերժմանապա տեղեկություն է տրամադրվում մնացած մասի վերաբերյալ

Օրենսդրությամբ սահմանվում է տեղեկություն ստանալու իրավունքի պաշտպանության հետևյալ ձևերը`

1.վերանայում վերադասության կարգով,

2.բողոքարկում դատական կարգով:

 

Տեղեկություն ստանալու մերժումը կարելի է բողոքարկել խախտումը թույլ տված մարմնի վերադասինԵթե վերադասը ուժի մեջ է թողնում մերժումըքաղաքացինորպես հաջորդ քայլկարող է դիմել մարդու իրավունքների պաշտպանին կամ ուղղակի դատարանԻ դեպքաղաքացին դատարան կարող է դիմել նաեւ առանց վերադասության կարգով բողոքարկելու:

Համայնքի բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը սահմանվում է որպես համայնքում իրականացվող գործընթաց, որի միջոցով բնակիչները, առանց խտրականության, տեղեկացվում են  տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մասին և կարող են ուղղակի կամ անուղղակի ներգործություն ունենալ տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների վրա։

Համայնքում տեղական ինքնակառավարմանը օրենքով սահմանված կարգով մասնակցելու իրավունք ունի տվյալ համայնքի տասնվեց տարին լրացած յուրաքանչյուր բնակիչ:

Տեղական ինքնակառավարմանը բնակիչները կարող են մասնակցել ինչպես անձամբ, այնպես էլ հասարակական միավորումների և քաղաքացիական նախաձեռնությունների միջոցով:

Համայնքի բյուջեն, ինչպես նաև համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը հրապարակային փաստաթղթեր են, որոնց կարող է ծանոթանալ համայնքի յուրաքանչյուր բնակիչ: Ավելին, օրենքը պահանջում է, որ համայնքի ղեկավարը ռազմավարական ծրագիրը և բյուջեն համայնքի բնակիչների համար առավել մատչելի դարձնելու համար  պատրաստի և հրապարակի համայնքի բյուջեն, բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունները, դրանց հիմնական ցուցանիշները, ծրագրային դրույթները:

Այդ փաստաթղթերին համայնքի բնակչության իրազեկվածությունը ամրախնդում է տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ բնակիչների ունեցած վստահությունը և բնակիչների մասնակցությունը որոշումների ընդունման գործընթացին:

3000 և ավելի բնակիչ ունեցող համայնքը պետք է ունենա պաշտոնական համացանցային կայք, որի ստեղծումն ու վարումն ապահովում է համայնքի ղեկավարը՝ օրենքով և համայնքի ավագանու սահմանած կարգով: Համայնքի պաշտոնական համացանցային կայքում ներբեռնման հնարավորությամբ առնվազն պետք է առկա լինեն՝

1) համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընդհանուր գործունեության վերաբերյալ հրապարակային տեղեկատվությունը.

2) համայնքի ղեկավարի և ավագանու ընդունած նորմատիվ իրավական ակտերը.

3) համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը, ծրագրի կատարողականը ու դրա վերաբերյալ հաշվետվությունները.

4) համայնքի բյուջեն, բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունները.

5) համայնքի գործունեության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի հաշվեքննության արդյունքները.

6) համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի նորմատիվ իրավական ակտերի նախագծերը.

7) համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը, բացառությամբ պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող, համայնքի ավագանու համաձայնությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարման կամ օգտագործման տրամադրվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի ցանկի.

8) համայնքի ղեկավարի լիազորությունների շրջանակում տրվող թույլտվությունների դիմումների ձևաթղթերը.

9) համայնքին վերաբերող օրենսդրական և ենթաօրենսդրական նախաձեռնությունների և նախագծերի, այդ թվում՝ համայնքի զարգացման ծրագրերի և տարեկան բյուջեի, համայնքի կողմից մատուցվող հանրային ծառայությունների ոլորտներում համայնքի ավագանու և ղեկավարի որոշումների, քաղաքաշինական, բնապահպանական, կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին տեղեկատվությունը.

10) համայնքում բնակիչների հետ հանդիպումների, հանրային լսումների և քննարկումների նյութերը, ընթացակարգը, անցկացման վայրը և ժամը.

11) համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների, ինչպես նաև 9-րդ կետով նախատեսված այլ փաստաթղթերի վերաբերյալ անցկացված հանրային լսումների և քննարկումների արդյունքները.

12) համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության, համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձևավորման և գործունեության, համայնքում հանրային բաց լսումների և քննարկումների կազմակերպման և անցկացման և այլ կարգեր.

13) համայնքային խնդիրների վերաբերյալ համապատասխան քաղաքացիական նախաձեռնության մասին տեղեկացումը.

14) համայնքի ավագանու սահմանած այլ տեղեկատվություն:

Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի համաձայն` «տեղական ինքնակառավարումը տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքն ու կարողությունն է կանոնակարգելու և կառավարելու պետական գործերի զգալի մասը (օրենքի շրջանակներում)` սեփական պատասխանատվությամբ և տեղական բնակչության շահերից ելնելով»:

Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան ընդունվել է Եվրոպայի խորհիդի շրջանակներում` դրան անդամակցող երկրների կողմից: Խարտիան մշակվել է 1980-ականն թվականների երկրոդ կեսին` Եվորպայի խորհրդի ստեղծումից 40 արիանց: Խարտիային մշակման  և ընդունման հիմքում 20-րդ դարի երկրոդ կեսին Եվրոպայում սկիզբ առած ժողովրդավարական բարեփոխումներն էին, որոնցում առաջնային կարևորություն էին ստացել իշխանության ապակենտրոնացման և ապահամակենտրոնացման միտումները, ինչով էլ պայմանավորված է տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման դերն ու նշանակությունը: Մինչև խարտիայի ընդունումը, եվրոպական տարբր երկրներում տեղական ինքնակառավարման խնդիրները լուծվում էին տարբեր միավորումների միջոցով, գործում էին տեղական ինքնակառավարման տարբեր համակարգեր: Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան չի հանդիսանում մոդելային օրենք Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների համար, այն սահմանում է հիմնարար գաղափարներ, որոնք պետք է արտացոլված լինեն ազգային օրենսդրության մեջ:

Խարտիան երաշխավորում է քաղաքացիաների մասնակցությունը պետության գործերին, տեղական ինքնակառավարման իշխանությունը մոտեցնում է ժողովրդին`ապահովելով ընդունվող որոշումների առավելագույն արդյունավետությունը:

Խարտիան միանալն արտահայտվում է անդամ պետությունների կողմից այն ստորագրելու միջոցով, որը պարտավորություններ է առաջացնում տվյալ երկրների համար ազգային օրենսդրությունը վերջիններիս համապատասխանեցնելու համար:

Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան բաղկացած է 18 հոդվածներից, որոնցից տասնմեկը սահմանում են սկզբունքները: Դրանցում առաջնային է համարվում այն մոտեցումը, որ տեղական ինքնակառավարման սկզբունքը պետք է ամրագրված լինի օրենսդրորեն, իսկ հնարավորության դեպքում նաև՝ Սահմանադրությամբ: Ինչն էլ երաշխավորում է տեղական ինքնակառավարման համակարգի անկախությունը և ապահովագրում այն գործադիր իշխանության նեգործությունից:

 

Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կարևորագույն մոտեցումներից մեկը տեղական ինքնակառավարման սահմանումն է, որը մատնանշում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից սեփական պատասխանատվությամբ գործելու և պետական գործերի զգալի մասն իրականացնելու իրավունքն ու կարողությոնը:

Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի 3-րդ հոդվածի համաձայն`տեղական ինքնակառավարում հասկացություն նշանակում է՝ տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքը և կարողությունը` կանոնակարգելու և կառավարելու պետական գործերի զգալի մասը (օրենքի շրջանակներում)՝ սեփական պատասխանատվությամբ և տեղական բնակչության շահերից ելնելով:

Այդ իրավունքը իրականացվում է խորհուրդների կամ ժողովների կողմից, որոնց անդամները ընտրված են ազատ, փակ գաղտնի, հավասար, ուղղակի և համընդհանուր քվեարկության ճանապարհով: Խորհուրդները կամ ժողովները կարող են ունենալ հաշվետու գործադիր մարմիններ: Այս դրույթը չի բացառում քաղաքացիների՝ ժողովին, հանրաքվեին կամ քաղաքացիների ուղղակի մասնակցության ցանկացած այլ ձևի դիմելը այնտեղ, որտեղ դա թույլատրվում է օրենքով:

Խարտիայի հիշյալ հոդվածով ամրագարված են հետևյալ հիմնադրույթները`

-տեղական ինքնակառավարման իրականացում,

-տեղական ինքնակառավարման մարմինների համակարգում ընտրովի ներկայացուցչական մարմնի պարտադիր առկայություն,

- տեղական ինքնակառավարման ներկայացուցչական մարմնի առջև գործադիր մարմնի հաշվետվությունը, պատասխանատվությունը և վերահսկողությունը,

-Սահմանադրությամբ կամ օրենքներով սահմանված կարգով տեղական ինքնակառավարմանը քաղաքացիների անմիջական մասնակցության ապահովում  / բնակչության ընդհանուր ժողով, հանրաքվե և այլն/: Նշված սկզբունքները պահպանվել են նաև մեր հանրապետությունում:

 

Տեղական ինքնակառավարման մարմինները պետք է ընտրված լինեն համայնքի բնակիչների կողմից ուղղակի, ազատ, հավասար, գաղտնի և համընդհանուր քվեարկության արդյունքում: Դրանք կարող են ստեղծել գործադիր և իրենց հաշվետու մարմիններ, սակայն այս հանգամքը չի բացառում, որ տեղական ինքնակառավարման մարմինները հնարավորություն ունեն ուղղակիորեն դիմել ժողովրդին` օրենքով սահմանված որևէ համայնքային խնդիր լուծելու համար:

 

Սկզբունքների մյուս խումբը վերաբերվում է տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններին և իրավասությունների շրջանակներին: Կարևորվում է այն մոտեցումը, որ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները հնարավորինս պետք է լինեն հստակ և բացառիկ: Այսինքն, իրենց վերապահված լիազորությունները տեղական ինքնակառավարման մարմիններն իրականացնում են առանց պետական կառավարման այլ մարմինների միջամտության: Միաժամանակ, տեղական ինքնակառավարման մարմիններին կարող են լիազորություններ վերապահվել բացառապես Սահմանադրությամբ և օրենքներով:

 

Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայում ամրագրված մի խումբ սկզբունքներ վերաբերվում են տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության նկատմամբ իրականացվող վարչական վերահսկողությանը: Սահմանվում է, որ այդ վերահսկողությունը պետք է կանոնակարգվի Սահմանադրությամբ և օրենքներով, և կրի միայն իրավական բնույթ: Այսինքն, որևէ մարմին իրավասու չէ քննարկել տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը բովանդակային առումով`դիտարկվելով ընդունվող որոշումների առաջնահերթությունը և նպատակահարմարությունը:

 

Ներկայումս Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի դրույթները մեծամասամբ արտացոլված են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում։