Երիտասարդները հանուն տեղեկատվության հասանելիության
Ծրագիրը, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկված քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակում, նպատակաուղղված է հզորացնել Իրավունքների պաշտպանության նախաձեռնություն հիմնադրամի կարողությունները՝ նախապատրաստելու համար կազմակերպության հետ համագործակցող իրավաբան-ուսանողներին առավել արդյունվետորեն օժանդակելու Շիրակի մարզի հեռավոր և սահմանամերձ համայնքների խոցելի խմբերին պատկանող բնակչությանը (կանայք, հաշմանդամություն ունեցող անձինք, փախստականներ, տարեցներ, անչափահաս երեխա խնամող կանայք, ընտանիքում բռնության զոհեր և այլն), որպեսզի բարձրանա նրանց մասնակցությունը համայնքապետարանի կողմից վերջիններիս սոցիալ-տնտեսական իրավունքներին առնչվող հարցերի լուծման նպատակով որոշումների կայացմանը, կարողանան իրացնել իրենց իրավունքը ստանալու տեղեկատվություն համայնքապետարանի սոցիալ-տնտեսական գործունեության և բյուջեի ծախսերի վերաբերյալ, իրականացնելու համապատասխան հսկողություն, առանց որևիցե խտրականության:
Այդ նպատակով Շիրակի մարզի Պրոգրես համալսարանի իրավաբանական կլինիկայի հետ համագործակցությամբ ընտրվելու է 15 հոգուց բաղկացած ուսանողների խումբ, ովքեր վերապատրաստվելու են ՀՀ Սահմանադրությամբ, Տեղական ինքնակառավարման Եվրոպական Խարտիայով և Արձանագրությամբ, ՀՀ Ինքնակառավարման մասին օրենքով և այլ օրենսդրական ակտերով սահմանված համայնքի գործունեությանը և բյուջեի ծախսերին համայնքի բնակչության և հասարակական միավորումների տեղեկատվություն ստանալու և մասնակցության ձևերի և միջոցների թեմաներով: Կմշակվեն և ուսանողներին կտրամադրվեն 1,500 տեղեկատվական ուղեցույցներ, որոնք կբաժանվեն համայնքի բնակիչներին: Ուսանողներն իրենց հերթին, փաստաբանի հետ միասին հանդիպումներ կանցկացնեն 6 (վեց) համայնքների բնակչության հետ, իրազեկման և համապատասխան խորհրդատվության տրամադրման նպատակով: Արդյունքում համայնքի առնվազն 150 առավել խոցելի խմբերի պատկանող բնակիչներ ստացված գիտելիքների շնորհիվ հնարավորություն կստանան ակտիվորեն ներգրավվել համայնքի գործունեությանը, վերահսկել համայնքի կողմից ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործումը:
Շահառուներին կտրամադրվի նաև առցանց իրավաբանական խորհրդատվություն համայնքների հետ ունեցած իրենց սոցիալ-տնտեսական, մշակութային և այլ խնդիրների վերաբերյալ ծրագրի շրջանակներում մշակված առցանց հարթակում տեղադրված առցանց դիմումների միջոցով։