Աջակցություն բռնի տեղահանված սիրիահայերի ինտեգրմանը արևմտահայերենով
Սիրիայում ստեղծված պատերազմական իրավիճակով պայմանավորված Հայաստանում ապաստանած սիրիահայերին իրավական աջակցություն ցուցաբերելու նպատակով 2018թ-ին ԻՊՆՀ-ն իրականացրեց «Աջակցություն բռնի տեղահանված սիրիահայերի ինտեգրմանը արևմտահայերենով» ծրագիրը, որը ֆինանսավորվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կողմից։ Այն միտված էր իրավական պաշտպանություն ապահովել Հայաստանում գտնվող սիրիահայ փախստականներին և համանման իրավիճակում գտնվող անձանց։ Ծրագրի շնորհիվ տասնյակ տեղահանված սիրիահայեր հնարավորություն ստացան իրազեկվել իրենց հիմնարար կենսական իրավունքների և ազատությունների, ինչպես նաև հայկական իրականության մեջ դրանց իրացման մասին։ Թիրախավորվեցին մի շարք կարևորագույն խնդիրներ, որոնց առջև շահառուների մեծամասնությունը կանգնած էր, այդ թվում՝ բնակության օրինականացում ՀՀ-ում, քաղաքացիության հետ կապված հարցեր, փախստականի կամ կացության կարգավիճակի ստացման գործընթաց, ծննդի, ամուսնության, ամուսնալուծության պետական գրանցում, սոցիալական իրավունքներ, քվեարկելու իրավունք, բժշկական օգնությունից օգտվելու իրավունք, ինչպես նաև հիմնարար հարցեր կապված ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու հետ և Հայաստանում հարկային պարտավորությունների վերաբերյալ հարցեր։