Կարիքների վրա հիմնված ինստիտուցիոնալ արդարադատության հասանելիություն Հայաստանում արևմտահայերեն խոսող հայերի համար
Ծրագրի նպատակը, որը
ֆինանսավորվում է Գալուստ Կիւլպէնկեան»
Հիմնարկութեան ֆինանսավորմամբ, ինստիտուցիոնալ
մեխանիզմների վրա հիմնված և իրավական աջակցությամբ համադրված արևմտահայերեն լեզվի վերաբերյալ
գիտելիքների խորացումն ու տարածումն է՝ Հայաստանում արևմտահայերեն խոսող փախստականների
և սփյուռքահայության թիրախավորմամբ։ Այն ուղղված է վերապատրաստման դասընթացների միջոցով
ՀՊԳ-ի հանրային պաշտպաններին արևմտահայերենի և խոցելի խմբերի վերաբերյալ առանցքային
հմտությունների զարգացմանը և շահառուներին արդյունավետ օգնություն տրամադրելու համար
տեխնիկական հզորացմանը արևմտահայերեն ինստիտուցիոնալ հարթակի մշակմամբ, շահառուների՝
իրենց հիմնարար իրավունքների և ազատությունների, դրանց պատշաճ իրականացման վերաբերյալ
իրավագիտակցության հիմնավոր բարձրացմանը, անվճար իրավաբանական աջակցման ինստիտուցիոնալ
մեխանիզմների, այդ թվում՝ ՀՊԳ-ի, չափանիշների, ընթացակարգերի և ձևաթղթերի վերաբերյալ
իրազեկման մակարդակի բարձրացմանը համապատասխան ուղեցույցերի, տեսահոլովակների միջոցով,
և ուղղակի իրավական աջակցության տրամադրմանը ՀՊԳ շահառուներին։