Արդյունավետ ինստիտուցիոնալ իրավական աջակցության տրամադրում խոցելի անձանց Հայաստանում
Թավշյա
հեղափոխությունից հետո ժողովրդավարական
հաստատությունները դարձան քաղաքացիների աննախադեպ դեմոկրատական պահանջի համար 1 թիրախը։ Ի պատասխան այս միտմանը ԻՊՆՀ-ն նախաձեռնեց «Արդյունավետ
ինստիտուցիոնալ իրավական աջակցության տրամադրում խոցելի անձանց Հայաստանում» ծրագիրը,
որը ֆինանսավորվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից։ Ծրագիրն ուղղված է ՀՀ Փաստաբանների
պալատի Հանրային պաշտպանի գրասենյակի (ՀՊԳ) ինստիտուցիոնալ խթանմանը և Հայաստաում առավել խոցելի խմբերի
իրավունքների խթանմանը։ Ծրագիրը նպատակ ունի ստեղծել առավել արդյունավետ կապ
և վստահություն ՀՊԳ-ի և շահառուների, հատկապես ամենից խոցելիների, միջև, ապահովել Հայաստանում
առավել խոցելի խմբերի վերաբերյալ ՀՊԳ ինստիտուցիոնալ լավագույն փորձի, տվյալների հանրային
հասանելիություն և հանրային իրազեկում իրականացնել առցանց դիմումի հնարավորությամբ
պաշտոնական ինստիտուցիոնալ կայքի և սոցիալական հարթակի ստեծմամբ, ՀՊԳ-ի հետ սերտ համագործակցությամբ
առավել խոցելի խմբերի վերաբերյալ թիրախային ինֆորմացիոն ռեսուրսներ մշակել և տարածել
և հանրային պաշտպաններին խոցելի խմբերի հետ առավել արդյունավետ ուղղակի աշխատանքի իրականացմանն
ուղղված հմտություններ փոխանցել համապատասխան դասընթացների միջոցով։